Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Օրերս ես, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գուրգեն Մելքոնյանը, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը այցելեցինք ՀՀ արևելյան սահմանների պաշտպանական դիրքեր։
Տեղում ծանոթացանք պաշտպանական դիրքերի ինժեներական կառույցներին, ձմռան նախապատրաստական աշխատանքներին, ծառայության պայմաններին, լսեցինք զինծառայողների մտահոգություններն ու պատասխանեցինք նրանց հարցերին։
Հետևեցինք նաև եռամսյա հավաքների՝ որպես մոբիլիզացիոն ռեսուրսի կազմակերպման և անցկացման աշխատանքների ընթացքին: Ուսումնասիրվեցին նաև վերոնշյալ հավաքներին առնչվող խնդիրները»: