Վիվա-ՄՏՍ-ի անունից ներկայացող կասկածելի զանգեր/հաղորդագրություններ ստանալու դեպքում խնդրում ենք կապվել 111 հեռախոսահամարով․ Վիվա-ՄՏՍ

Վիվա-ՄՏՍ*-ը հերթական անգամ տեղեկացնում է, որ պետք է զգուշանալ կիբերխարդախության զոհը դառնալուց։

«Հորդորում ենք ոչ մի դեպքում երրորդ անձանց չտրամադրել Ձեր քարտային/բանկային/անհատական տվյալները, չպատասխանել կասկածելի զանգերի, էլեկտրոնային նամակների, հաղորդագրությունների (ներառյալ՝ սոցցանցերում), ինչպես նաև՝ անարձագանք թողնել կասկածելի Push ծանուցումները։

Հորդորում ենք չտրամադրել բանկային քարտի դիմերեսի 16-նիշանոց թիվը, քարտի վավերականության ժամկետը, քարտի դարձերեսին նշված CVV կոդը, քարտի PIN-ը։
Եթե անգամ զանգահարողը ներկայանում է որպես Վիվա–ՄՏՍ–ի աշխատակից և տրամադրում է որևիցե հեռախոսահամար, էլ․ փոստի հասցե և այլն՝ հետադարձ կապ հաստատելու համար, երբեք մի տրամադրեք որևիցե անհատական/բանկային/քարտային տվյալ։ Նմանապես՝ անարձագանք թողեք Վիվա-ՄՏՍ-ի ապրանքանշանը կրող տարատեսակ կասկածելի հաղորդագրությունները՝ վերը նշված միջոցներով:

Վիվա-ՄՏՍ-ի անունից ներկայացող կասկածելի զանգեր/հաղորդագրություններ ստանալու դեպքում խնդրում ենք կապվել 111 հեռախոսահամարով կամ գրել մեզ ֆեյսբուքի մեսենջերով՝ ընկերության պաշտոնական էջի միջոցով։

Տեղեկացնում ենք, որ Վիվա–ՄՏՍ–ը ներկայում չի իրականացնում iPhone-ի որևիցե այլ ապրանքանիշի հեռախոսների խաղարկություն։

Վիվա–ՄՏՍ–ի գործունեության ու առաջարկների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար անհրաժեշտ է այցելել ընկերության Ֆեյսբուքյան պաշտոնական էջ (https://www.facebook.com/MTSArmenia), ընկերության պաշտոնական կայքէջ (www.mts.am) կամ զանգահարել 111 հեռախոսահամարով։

Վիվա–ՄՏՍ–ը որևիցե պատասխանատվություն չի կրում բաժանորդի կողմից իր անհատական/բանկային/քարտային տվյալները երրորդ անձանց տրամադրելու պատճառով բաժանորդի համար ծագած հետևանքների համար։

Շնորհակալություն»,-նշված է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել