Ի՞նչ չափերի ուղեբեռ է թույլատրվում տեղափոխել ինքնաթիռով՝ գրանցվելու և ձեռքի ուղեբեռի դեպքում

«Արմենիա» ավիաընկերությունը պատասխանել է ուղեբեռերի հետ կապված ամենահաճախ տրվող հարցերին։ Ի՞նչ պետք է իմանալ՝ թռիչքին նախապատրաստվելիս։

Էկոնոմ դաս․ գրանցվող ուղեբեռ

Գրանցվող ուղեբեռի երկարության, լայնության և բարձրության գումարը չպետք է գերազանցի 158 սմ, մինչև 2 տարեկան երեխաների դեպքում՝ 115 սմ։

Անվճար գրանցվող ուղեբեռի թույլատրելի առավելագույն քաշը (1 միավոր)՝ 23 կգ, մինչև 2 տարեկան երեխաների դեպքում՝ 10 կգ + մանկական սայլակ կամ երեխայի համար նախատեսված աթոռ։

Մինչև 23 կգ հավելյալ ուղեբեռի արժեքը, ինչպես նաև հավելյալ կիլոգրամների համար վճարի չափը կախված է Ձեր նախընտրած ուղղությունից։ Հավելավճարների վերաբերյալ տեղեկությունները խնդրում ենք ճշտել տոմսը գնելու պահին։

Էկոնոմ դաս․ ձեռքի ուղեբեռ 

Ձեռքի ուղեբեռի երկարության, լայնության և բարձրության գումարը չպետք է գերազանցի 115 սմ, իսկ քաշը չպետք է գերազանցի 8 կգ։ Հավելյալ քաշի ավելացում վճարովի հիմքերով նախատեսված չէ։

Բիզնես դաս․ գրանցվող ուղեբեռ

Գրանցվող ուղեբեռի երկարության, լայնության և բարձրության գումարը չպետք է գերազանցի 203 սմ, մինչև 2 տարեկան երեխաների դեպքում՝ 115 սմ։

Անվճար գրանցվող ուղեբեռի թույլատրելի առավելագույն քաշը՝

  • «D» դասի համար՝ 32 կգ (1 միավոր),
  • «C» դասի համար՝ 64 կգ (2 միավոր, յուրաքանչյուր միավորի քաշը չպետք է գերազանցի 32 կգ)։

Մինչև 2 տարեկան երեխաների դեպքում՝ 10 կգ + մանկական սայլակ կամ երեխայի համար նախատեսված աթոռ։

Հավելյալ ուղեբեռի արժեքը, ինչպես նաև հավելյալ կիլոգրամների համար վճարի չափը կախված է Ձեր նախընտրած ուղղությունից։ Հավելավճարների վերաբերյալ տեղեկությունները խնդրում ենք ճշտել տոմսը գնելու պահին կամ գրելով մեզ։

Բիզնես դաս․ ձեռքի ուղեբեռ

Ձեռքի ուղեբեռի երկարության, լայնության և բարձրության գումարը չպետք է գերազանցի 115 սմ, իսկ քաշը չպետք է գերազանցի 12 կգ։ Հավելյալ քաշի ավելացում վճարովի հիմքերով նախատեսված չէ։

Կարևոր է իմանալ, որ եթե գնում եք հավելյալ ուղեբեռի տեղ, և Ձեր հավելյալ ուղեբեռի քաշը գերազանցում է 23 կգ, ապա Դուք վճարում եք ինչպես հավելյալ տեղի, այնպես էլ հավելյալ քաշի համար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել