Ո՞ր տարածքով են երթևեկում Բաքու-Նախիջևան-Բաքու երթուղու ավտոբուսները․ պարզաբանում

Բաքու-Նախիջևան-Բաքու երթուղու ավտոբուսները շարունակում են օգտագործել Իրանի տարածքը։ Այս մասին ասել է Ադրբեջանի ճանապարհային տրանսպորտի պետական ​​ծառայության մամուլի քարտուղար Նուրիդա Ալլահյարովան:

Նրա խոսքով, այս երթուղին անփոփոխ է մնացել, և դրանով երթևեկող ավտոբուսները շարունակում են օգտագործել Իրանի տարածքը:

«Ամեն օր այս երթուղով երկու ավտոբուս է մեկնում Բաքվից Նախիջևան: Բիլասուվարի մաքսային անցակետում ուղեւորները հանձնում են ՊՇՌ թեստ: Այն անվճար է Ադրբեջանի քաղաքացիների համար», – ասել է Ալլահյարովան:

Հիշեցնենք՝ այսօր հայտնի դարձավ, որ ադրբեջանական ավիաուղիները սկսել են օգտագործել Հայաստանի օդային տարածքը՝ Բաքվից Նախիջևան ուղևորափոխադրումներ իրականացնելու համար: Այս մասին ասվում է ադրբեջանական ավիափոխադրողի ՝ չորեքշաբթի օրը հրապարակված հաղորդագրության մեջ, փոխանցում է ТАСС-ը։

«Հոկտեմբերի 6-ից Ադրբեջանական ավիաուղիները սկսել են օգտագործել Հայաստանի տարածքի օդային տարածքը Բաքու-Նախիջևան-Բաքու»,-ասվում է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել