Պաշտպանը դատական քննության ժամանակ

Պաշտպանը դատական քննությանը մասնակցելիս օգտվում է մեղադրողի հետ հավասարիրավունքներից:

Պաշտպանի չներկայանալու և այդ նիստում նրան մեկ ուրիշ պաշտպանով փոխարինելը հնարավորչլինելու դեպքում գործի քննությունը հետաձգվում է: Դատական նիստին չներկայացած պաշտպանիփոխարինումը թույլատրվում է միայն ամբաստանյալի համաձայնությամբ: Եթե ամբաստանյալի կողմիցհրավիրված պաշտպանի մասնակցությունն անհնար է անընդմեջ երեք դատական նիստի չներկայանալու կամտևական բուժում պահանջող հիվանդության կամ որևէ այլ հիմքով երկար ժամանակով դատական նիստիններկայանալու անհնարինության պատճառով, դատարանը, հետաձգելով դատական քննությունը, իրավունքունի ամբաստանյալին առաջարկել ընտրելու այլ պաշտպան, իսկ նրա հրաժարվելու դեպքում` նշանակել նորպաշտպան:

Գործը հետաձգելիս, լուծելով պաշտպանին փոխարինելու հարցը, դատարանը հաշվի է առնում նմանորոշման նպատակահարմարությունը (դատական քննության վրա արդեն ծախսված ժամանակը, գործիբարդությունը և դրա հետ կապված դատական քննությանը նոր մասնակցող պաշտպանի կողմից գործինյութերի ուսումնասիրման տևողությունը և այլ հանգամանքներ): Գործին նոր մասնակցող պաշտպանինդատարանը բավարար ժամանակ է տրամադրում գործի նյութերն ուսումնասիրելու համար: Նա իրավունք ունիմիջնորդելու կրկնել ցանկացած գործողություն, որը դատական քննության ընթացքում կատարվել է նախքան իրընդգրկվելը գործին, և որի արդյունքում գործի համար էական հանգամանքներ են պարզվել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել