«Արևիք» ազգային պարկում սեպտեմբերի 15-ից բռնկված հրդեհը հաջողվել է մարել

Շուրջ երկու շաբաթ տևած հրդեհաշիջման աշխատանքներից հետո հրշեջներին հաջողվել է մարել «Արևիք» ազգային պարկում բռնկված հրդեհը:

Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Տարբեր հատվածներում հրդեհի օջախների առկայությամբ և կրակի արագ տարածման վտանգով պայմանավորված՝ լրացուցիչ ուժեր ներգրավելու անհրաժեշտություն է առաջացել: Հրդեհաշիջման աշխատանքներին՝ սկսած սեպտեմբերի 15-ից, յուրաքանչյուր օր ավելի քան 100 փրկարար ծառայող է մասնակցել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել