Փաստաբանների պալատում քվեարկությունը շարունակվում է

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ՀՀ փաստաբանների պալատում տեղի են ունենում փաստաբանների պալատի նախագահի ընտրությունները։

Քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեն 2352 փաստաբան:

Քվեարկությունը սկսել է ժամը 9։30-ից, տևելու է մինչև 17։30-ը։

Պալատից հայտնում են, որ ժամը 12։30-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 431 փաստաբան:

Հիշեցնենք, որ ՀՀ փաստաբանների պալատի նախագահի թեկնածուներն են՝ Սիմոն Ալբերտի Բաբայանը և Գևորգ Վանիկի Գյոզալյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել