Արցախի նախագահը ՊԲ հրամանատարի հրաժարականի դիմում չի ստորագրել․ խոսնակ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Պաշտպանության բանակի հրամանատար Միքայել Արզումանյանի հրաժարականի դիմում չի ստորագրել: Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է ԱՀ նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը:

Մամուլում լուրեր են շրջանառվում, ըստ որոնց՝ Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար Միքայել Արզումանյանը պաշտոնից ազատման դիմում է գրել և նրան փոխարինելու է ՊԲ շտաբի պետ Կամո Վարդանյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել