Սեպտեմբերի 20-ի աշխատանքային օրը տեղափոխվելու է․ կառավարության որոշում

Սեպտեմբերի 20-ի աշխատանքային օրը տեղափոխվելու է սեպտեմբերի 25-ը` շաբաթ օրը: Կառավարությունն որոշումը կընդունի վաղը։

«Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ նման կարգավորումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության տոների կապակցությամբ քաղաքացիների հանգիստը կազմակերպելու անհրաժեշտությամբ: Նշենք, որ սեպտեմբերի 21-ը ոչ աշխատանքային օր է, այդ օրը նշվում է Անկախության տոնը։

ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության կողմից:

ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումն այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ ու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չի առաջացնում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել