Ի՞նչ կենսագրություն ունի վերջերս պաշտոնի նշանակված Վահե Մակունցը, Լիլիթ Մակունցի եղբայրը

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի եղբայրը, Վահե Մակունցն օգոստոսի 24-ին նշանակվել է փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի օգնական։

Իրավաբան․net-ը ներկայացնում է Վահե Մակունցի կենսագրությունը։

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
15 դեկտեմբերի 1985թ., ք. Երևան

Կրթություն
2002-2006թթ. – Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետ, տնտեսագիտության բակալավրի աստիճան
2006-2008թթ. – Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետ, տնտեսագիտության մագիստրոսի աստիճան
2008-2011թթ. – ՀՀ պետական կառավարման ակադեմիա ասպիրանտուրա

Աշխատանքային գործունեություն
2011-2012թթ. – «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ՝ վարկային մասնագետ
2012-2015թթ. – «Մխիթար Գոշ» համալսարան՝ դասախոս
2021 թ. օգոստոսի 24-ից՝ ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի օգնական

Այլ տվյալներ
Տնտեսագիտական գիտությունների թեկնածու է:
Զինապարտ է, հաշվառված է պահեստազորում: 

Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական

 Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի մեկ երեխա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել