Տարհանվեց քաղաքի կենտրոնում ամիսներ շարունակ կայանված ավտոբուսը. քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանը շարունակում է տարհանել ոչ սահմանաված վայրերում կայանված շրջիկ առևտրի կետերը։ Այս ավտոբուսի մասով քաղաքապետարանը շատ բողոքներ էր ստացել, քանի որ այն կայանված էր մայրաքաղաքի ամենակետրոնում՝ Թամանյանի արձանի մոտ, իսկ տեխնիկայի տնօրինօղը ցուցաբերում էր անպատասխանատու վարք։

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Հիշեցնենք, որ շրջիկ առևտրի համար Երևան քաղաքի ավագանին հատուկ վայրեր է սահմանել, որտեղ գործունեություն ծավալելու համար անհրաժեշտ է գրանցվել arevtur.yerevan.am կայքում։ Կայքում հասանելի է շրջիկ առևտրի մասին ամբողջ տեղեկատվությունը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել