Արցախյան 44-օրյա պատերազմին մասնակցած ԱԱԾ զոհված, խեղված, աջակցության կարիք ունեցող աշխատակիցների ընտանիքներին աջակցություն կտրվի․ «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ

Կայացավ «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպության հերթական նիստը: Այս մասին տեղեկանում ենք «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ի մամուլի հաղորդագրությունից, որում մասնավորապես ասվում է․

«Որոշվեց

1. Շիրակի մարզում բացել «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպության ներկայացուցչություն: Աշխատանքների համակարգումը տեղում վերապահել ՀՀ պահեստազորի փոխգնդապետ Վարդևան (Վարդան) Հակոբյանին:

2. Գործելով կանոնադրության շրջանակներում` ԱԱԾ պահեստազորի սպաներին ապագայում աշխատանքով ապահովելու, նրանց սոցիալական պայմանները բարելավելու նպատակով սկսել պահնորդական ծառայություն ստեղծելու գործընթաց:

3. ՀՀ-ում գործող դոնոր կազմակերպությունների ներգրավմամբ ՀՀ և և ԱԽ ազգային անվտանգության ծառայությունների հետ համատեղ իրականացնել Արցախյան 44-օրյա պատերազմին մասնակցած ազգային անվտանգության ծառայության զոհված, խեղված, աջակցության կարիք ունեցող աշխատակիցների ընտանիքների բազմապրոֆիլ օգնություն ցուցաբերելու գործընթաց:

Ներկայացվեց միության նոր հասցեն` ք. Երևան, Փ. Բուզանդի-3 (3-րդ հարկ, հեռախոս` 011 54-00-45, էլփոստ` [email protected]

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել