Կայացավ «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպության հերթական նիստը: Այս մասին տեղեկանում ենք «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ի մամուլի հաղորդագրությունից, որում մասնավորապես ասվում է․
«Որոշվեց
1. Շիրակի մարզում բացել «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպության ներկայացուցչություն: Աշխատանքների համակարգումը տեղում վերապահել ՀՀ պահեստազորի փոխգնդապետ Վարդևան (Վարդան) Հակոբյանին:
2. Գործելով կանոնադրության շրջանակներում` ԱԱԾ պահեստազորի սպաներին ապագայում աշխատանքով ապահովելու, նրանց սոցիալական պայմանները բարելավելու նպատակով սկսել պահնորդական ծառայություն ստեղծելու գործընթաց:
3. ՀՀ-ում գործող դոնոր կազմակերպությունների ներգրավմամբ ՀՀ և և ԱԽ ազգային անվտանգության ծառայությունների հետ համատեղ իրականացնել Արցախյան 44-օրյա պատերազմին մասնակցած ազգային անվտանգության ծառայության զոհված, խեղված, աջակցության կարիք ունեցող աշխատակիցների ընտանիքների բազմապրոֆիլ օգնություն ցուցաբերելու գործընթաց:
Ներկայացվեց միության նոր հասցեն` ք. Երևան, Փ. Բուզանդի-3 (3-րդ հարկ, հեռախոս` 011 54-00-45, էլփոստ` [email protected])»