Բնության հատուկ պահպանվող տարածքներում կտեղադրվեն աղբամաններ․ նախարարություն

Հայաստանի Հանրապետության բնության հատուկ պահպանվող տարածքներում կտեղադրվեն աղբամաններ։ Այս մասին հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։

«Բնության հատուկ պահպանվող տարածքներում աղբահանության պատշաճ կազմակերպմանը նպաստելու և գետերի հուներն ու անտառածածկ տարածքներն աղբի չնախատեսված կուտակումից զերծ պահելու նպատակով, Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հանձնարարականով բնության հատուկ պահպանվող տարածքներում ու հարակից համայնքներում կտեղադրվեն լրացուցիչ աղբամաններ։

Աղբամանների առաջին խմբաքանակն արդեն «Սևան» և «Դիլիջան» ազգային պարկերում է, առաջիկա օրերին դրանք կտեղադրվեն դրանց համար նախատեսված վայրերում։

Բոլոր այն վայրերում, որտեղ նոր աղբամաններ կտեղադրվեն, աղբահանությունը կիրականացնի բնության հատուկ պահպանվող տարածքին հարակից համայնքը»,- ասված է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել