Ի՞նչն է հավերժ աշխարհում (պատասխան)

Ի՞նչն է աշխարհում հավերժ. ի՞նչը չունի վերջ:

Այս հարցին դժվար է պատասխանել, եթե ոչ անհնար, սակայն մեծն փիլիսոփա Դավիթ Անհաղթը տվել է հիանալի պատասխան:

Այն ժամանակն է:

Իսկապես, ժամանակը կարծես թե չունի վերջ, անգամ այն ժամանակ, երբ չի լինի աշխարհը, դժվար է պատկերացնել՝ ինչպես է հնարավոր, որ չլինի ժամանակը:

Հնդկաստանում գոյություն ունի կենտրոն, որն անվանում են մոգական կենտրոն:

Ասում են` այնտեղ ժամանակն ընթանում է տարօրինակ եղանակով և յուրաքանչյուրի համար ինդիվիդուալ: Մեկ մարդ, գտնվելով այնտեղ 1 րոպե, հնարավոր է զգա, որ անցել է 3-4 ժամ:Լինում է նաև հակառակը՝ մեկ մարդ, գտնվելով այնտեղ 2 ժամ, կարող է հասկանալ, որ անցել է 1 րոպե: Այդ կենտրոնում ապրում է մի տատիկ, ում տարիքն անհայտ է արդեն իսկ հայտնի պատճառներով: Չընկղմվելով ընթացող ժամանակի անդունդի մեջ՝ ներկայացնենք ՀՀ տարածքում ժամանակի հաշվարկման կարգը:

Հայաստանի Հանրապետության տարածքում ժամանակի հաշվարկման կարգը սահմանված է ժամագոտիների միջազգային համակարգի չորրորդ ժամագոտուն համապատասխան:

Աղբյուր՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել