Ազգային ժողովի ամբիոնից «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ իշխանությունների թիրախավորումները շարունակական բնույթ են կրում։ Նրա խոսքով՝ նախ թիրախավորվել են Սահմանադրական դատարանը, ապա՝ բանակը, Արցախը, իսկ այժմ՝ եկեղեցին։
Մանուկյանը ասաց, որ եկեղեցին պարզապես այդ շարքում հերթի մեջ հետ էր, բայց ինչ-ինչ պատճառներով այժմ առաջ է ընկել։ Պատգամավորը քննադատեց նաև ԱԱԾ համակարգը, նշելով, որ վերջին յոթ տարիներին մի քանի ԱԱԾ ղեկավարներ են փոխվել առանց որևէ բացատրության։ Անդրադառնալով բանակին՝ Մանուկյանը շեշտեց, որ մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողները հաճախ չեն կարողանում անցնել ատեստացիա՝ ժամանակի, հոգնածության և ծանր պայմանների պատճառով։ Ըստ նրա՝ բարձր աշխատավարձ ստանում են հիմնականում շտաբային ծառայողները, ոչ թե առաջնագծում գտնվողները։
Մանրամասները՝ տեսանյութում։