Ստուգայցեր են իրականացվել գիշերային և հեստապարային ակումբներում

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունը ՀՀ ներքին գործերի նախարարության, Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության աշխատակիցների հետ համատեղ գիշերային ստուգայցեր է իրականացրել Երևանի սահմանափակման ենթակա օբյեկտներում, մասնավորապես գիշերային և հեստապարային ակումբներում:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Ստուգայցերի ընթացքում հայտնաբերվել են խախտումներ. զանցանք թույլ տված տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ կազմվել են թվով 2 արձանագրություն և մեկ վարչական վարույթ:

Միաժամանակ ծառայության աշխատակիցների հորդորով սուբյեկտների կողմից ապամոնտաժվել են առանց համապատասխան թույլտվության տեղադրված գովազդային վահանակները։

Տեսանյութը՝ այստեղ։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել