«Ժամանակին ԶՊՄԿ-ի որոշ շրջանակների զգուշացնում էի, և ասում էի՝ շուտով Կառավարությունը ԶՊՄԿ-ից ունենալու է շահաբաժին, և բոլոր էն մարդիկ, ովքեր մարդկանց ստիպողաբար տանում էին ցույցերի, բոլորն ազատվելու են աշխատանքից, դա ես ասել եմ 2021 թ․ օգոստոսին, և սեպտեմբերին բոլոր էդ մարդիկ ազատված էին աշխատանքից։
Շատ արագ ՀԷՑ-ը լինելու է պետական սեփականություն, ՀԷՑ-ի այն աշխատողները, որոնք հիմա մարդկանց ստիպողաբար ցույցի են բերում, բոլորն ազատվելու են աշխատանքից։ ԶՊՄԿ-ի այն ուժեղ տղերքի նման էլի ծնկաչոք գալու են մեր դռների դեմը կանգնեն։ Ոչ մեկին ներում չի լինելու»,- Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։