Չե՞ք ամաչում, Դուք գիտակցու՞մ եք` ինչ պաշտոն եք զբաղեցնում. Ագնեսա Խամոյանը` Փաշինյանին

«Չգիտեմ՝ ինչ և ինչպես կարելի է արձագանքել Նիկոլ Փաշինյանի վերջին գրառումներին։ Ներողություն եմ խնդրում հարյուր հազարավոր քաղաքացիներից, որոնց սրտի խոսքն այս ամբիոնից հնչեցնել չեմ կարող։ Այստեղ նստած որևէ մեկը չի կարող մրցել Նիկոլ Փաշինյանի հետ, նրա բառապաշարի, լաչառության անհավասարակշիռ պահվածքի մասով մեզնից որևէ մեկը չի կարող մրցել նրա հետ»,-ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

Նա հայտարարեց՝ երբ աշխարհը երրորդ համաշխարհային պատերազմի շեմին է, երկրի վարչապետը ստանձնել է երկրի գլխավոր գինեկոլոգի և ուրոլոգի պաշտոնը․ «ՀՀ-ն պատերազմից հինգ պակաս վիճակում է, երկրի թիվ մեկ հարցը դարձրել եք սրա-նրա կուսությունը ստուգելը»։

Դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ Ագնեսա Խամոյանն ասաց․ «Դուք ամոթ ունե՞ք, թե՞ չունեք։ Դուք գիտակցո՞ւմ եք՝ ով եք և ինչ պաշտոն եք զբաղեցնում»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել