Սամվել Կարապետյանի փաստաբան Արմեն Ֆերոյանը դատարանի բակում հավաքվածներին հայտնեց, որ ավարտվել է կալանքի միջնորդության քննությունը։
«Քննչական մարմինը ներկայացրեց իր տեսակետը, պաշտպանական թիմը մանրակրկիտ ձևով ներկայացրեց մեր տեսակետը, դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Որոշումը կայացնելու վերաբերյալ ժամ չի հրապարակվել, կարծում եմ դա կլինի առաջիկա մեկ ժամվա ընթացքում»,-նշեց նա։
Նրա խոսքով՝ եթե խոսեն օբյեկտիվության մասին կալանքի միջնորդությունը պետք է մերժվի․ «Պարոն Կարապետյանի տրամադրությունն ինչպես միշտ շատ լավ էր»։