Պաշտոնակություններ և նշանակում ՔԿ-ում

Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի հրամաններով պաշտոնակություններ և նշանակումներ են եղել։

Հունիսի 16-ի հրամանով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Ռոբերտ Արկադիի Ադիլխանյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ իր գրավոր դիմումի հիման վր՝ 2025 թվականի հունիսի 17-ից։

Մեկ այլ հրամանով՝ արդարադատության առաջին դասի խորհրդական Հրաչ Դավթի Դավթյանը նշանակվել է ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչության պետի տեղակալ՝ ազատվելով ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժնի պետի պաշտոնից՝ 2025 թվականի հուլիսի 1-ից։

Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Ալեքսեյ Վլադիմիրի Կարապետյանցը նշանակվել է ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժնի պետ՝ ազատվելով ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարական շրջանների քննչական բաժնի պետի տեղակալի պաշտոնից՝ 2025 թվականի հուլիսի 1-ից։

Գլխավոր լուսանկարում՝ Ռոբերտ Ադիլխանյան և Հրաչ Դավթյան։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել