Երկու փոքր պայուսակով վերցրել ենք մեր շորերն ու դուրս եկել Արցախիից։ Վաչագան Գրիգորյանը զբաղվել է գյուղատնտեսությամբ, արցունքոտ աչքերով է թվարկում, թե ինչ է թողել գյուղում։ Iravaban.net-ի «Արցախահայերի իրավական խնդիրները Հայաստանում» շարքի շրջանակներում մեր զրուցակիցն ասում է, որ ցանկանում է Արցախում թողած գույքի կադաստրի թղթերն ունենալ։
«Հիմա այնպիսի վիճակ է, որ տան վարձ եմ տալիս, կոմունալներն եմ տալիս, ոչ մի տեխնիկա չունենք, դատարկ եկել ենք։ Հիմա ես ու կինս ենք մնում։ Տան հարցով սպասում ենք, ասում են՝ 3-րդ փուլի մեջ ենք մտնում։ 40+10-ը կտրում են, մենք չենք կարող ապրել»,-նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։