Ըստ նախագահ Դոնալդ Թրամփի հունիսի 4-ին հրապարակած հրամանագրի ՝ 2025թ․ հունիսի 9-ից՝ ժամը 00:01-ից (EDT), ամբողջությամբ արգելվում կամ սահմանափակվում է տասնինը երկրների քաղաքացիներին վիզաների տրամադրման գործընթացը և նրանց մուտքն ԱՄՆ։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից։
Ամբողջությամբ կասեցվում է Աֆղանստանի, Բիրմայի, Չադի, Կոնգոյի Հանրապետության, Հասարակածային Գվինեայի, Էրիթրեայի, Հայիթիի, Իրանի, Լիբիայի, Սոմալիի, Սուդանի և Եմենի քաղաքացիների մուտքն ԱՄՆ (կարող են կիրառվել որոշ բացառություններ)։ Բուրունդիի, Կուբայի, Լաոս, Սիեռա Լեոնեի, Տոգոյի, Թուրքմենստանի և Վենեսուելայի քաղաքացիների մուտքն ԱՄՆ կասեցվում է մասնակիորեն (կարող են կիրառվել որոշ բացառություններ)։
Հավելյալ տեղեկությունների համար այցելեք՝ bit.ly/3HNqQKa։