Քրիստինե Վարդանյանը ոլորտի ճանաչված բարձրակարգ մասնագետ է․ Հակոբ Կարապետյանը՝ քաղաքապետի կողմից կատարված նշանակման մասին

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Մի շարք լրատվամիջոցներ այսօր «Մամուլի տեսություն» բաժնում տարածել են դեղին թերթերից մեկի ապատեղեկատվությունը, թե իբր, օրենքի խախտումով «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի ժ/պ է նշանակվել Քրիստինե Վարդանյանը, որը, ըստ հրապարակման, չի կարող այդ պաշտոնը համատեղել Երևանի ավագանու անդամի պարտականությունների հետ:

Իրականությունը հետևյալն է.

Քրիստինե Վարդանյանը, որը ոլորտի ճանաչված բարձրակարգ մասնագետ է, շարունակում է նախկինի նման զբաղեցնել ՀՈԱԿ-ի տնօրենի տեղակալի պաշտոնը, իսկ նախկին տնօրենի ազատումից հետո ժամանակավորապես կատարում է տնօրենի պարտականությունները՝ շարունակելով մնալ փոխտնօրենի հաստիքին: Հետևաբար, ավագանու անդամի մանդատից հրաժարվելու անհրաժեշտություն չկա:

Որպես այս բամբասանքը հերքող ևս մի փաստ, նշեմ, որ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պաշտպանություն» ՀՈԱԿ-ը մոտ օրերս տնօրենի նոր ժ/պ կունենա, և դա Քրիստինե Վարդանյանը չէ:

Լրատվամիջոցների հարգարժան գործընկերներին խնդրում եմ զերծ մնալ դեղին մամուլի բամբասանքները տարածելուց»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել