Ալիևը հույս է հայտնել, որ Ռուսաստանը չի զինի Հայաստանին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարցազրույց է տվել թուրքական CNN Тürk հեռուստաալիքին, որում անդրադարձել է եռակողմ պայմանագրին և հայ-ռուսական հարաբերություններին։

«Մեր ակնկալիքը Ռուսաստանից այն է, որ կատարվեն եռակողմ Հայտարարության բոլոր դրույթները: Քանի որ այս եռակողմ Հայտարարությունը ստորագրվել է Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների կողմից, և դրա դրույթների մեծ մասն արդեն կյանքի է կոչվել: Բայց կան որոշ հարցեր, որոնք դեռ բաց են մնում։ Ռուսաստանը, որպես Ադրբեջանի հարևան և Հայաստանի մերձավոր դաշնակից, իհարկե, առանձնահատուկ դեր է խաղում այս տարածաշրջանում: Հուսով ենք, որ Ռուսաստանը կշարունակի գործադրել բոլոր ջանքերը այս տարածաշրջանի անվտանգության համար և քայլեր կձեռնարկի երկարաժամկետ խաղաղություն ապահովելու համար: Միևնույն ժամանակ, մեր ակնկալիքներն այն են, որ Ռուսաստանը չզինի Հայաստանը: Այս հարցը մենք հասցրեցինք ռուսական կողմի ուշադրությանը: Սա մեզ անհանգստացնում է»։

Այս ամենը ասելով՝ նա նկատի է ունեցել այն փաստը, որ օրեր առաջ ՌԴ ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուն ՀՀ ՊՆ նախարար Արշակ Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Հայաստանին սպառազինության մատակարարման գործընթացը մեկնարկած է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել