Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է Արցախի հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին

Այսօր, օգոստոսի 5-ին, ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է Արցախի հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին, հայտնում է Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։

Շուրջ մեկուկես ժամ տևած զրույցի ընթացքում շոշափվել են Արցախում հրատապ լուծումներ պահանջող սոցիալական բնույթի, բնակարանաշինության, աշխատատեղերի ստեղծման, Հայաստանում ապաստանած արցախցիների վերադարձի, Հայաստանի կողմից նշված հարցերում կատարվող և անհրաժեշտ այլ աջակցությանն առնչվող հարցեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել