Իշխան Սաղաթելյանը չընտրվեց ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում

Ազգային ժողովն այսօր՝ օգոստոսի 5-ին պետք է ընտրեր ԱԺ նախագահի տեղակալին։

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների թեկնածուն Իշխան Սաղաթելյանն էր, ով չընտրվեց այդ պաշտոնում։ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնկացել են 104-ը, սակայն նա ստացել է 53 «կողմ» ձայն, այնինչ անհրաժեշտ էր 54 ձայն:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 137-րդ հոդվաի 9-րդ մասին համաձայն՝ եթե ԱԺ նախագահի տեղակալը չի ընտրվում, ապա անցկացվում է Ազգային ժողովի տեղակալի նոր ընտրություն։ ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում ընդդիմադիր թեկնածու առաջադրելու համար «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Սեյրան Օհանյանը ելույթ ունեցավ՝ ասելով, որ նրանք կրկին առաջադրում են Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը։

Հիշեցնենք, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԱԺ նախագահի տեղակալների պաշտոններում առաջադրել էր Ռուբեն Ռուբինյանի և Հակոբ Արշակյանի թեկնածությունները, ովքեր ընտրվել են այդ պաշտոնում։

Նշենք, որ մինչ քվեարկությունը, Իշխան Սաղաթելյանը իր եզրափակիչ ելույթում ասել էր․

«Հարց հնչեց, թե արդյոք ինչ գիտական գործունեությամբ եմ զբաղվել։ Մեկ տարուց ավել աշխատել եմ Ազգային արխիվում, իբրև գիտաշխատող, ունեմ հրապարակված գիտական հոդվածներ, որոնք կարող են օգտակար լինել, ովքեր ցանկանում են, կարող են ծանոթանալ։ Հարց հնչեց՝ արդյոք պատգամավորի երդումը տվել եմ։ 21 տարի առաջ, երբ ես որոշում կայացրի ադնամագրվել Հայ հեղափոխական դաշնակցության շարքերը, ես այդ ժամանակ կատարել եմ իմ կյանքի ամենակարևոր երդումը։

Երդվել եմ պատվովս և հայրենիքովս իմ բոլոր ուժերով, եթե հարկ լինի, նաև կյանքիս գնով ծառայել Հայաստանի և հայ ժողովրդի ազատագրության դատին։ Սա է իմ քաղաքական գործունեության մեկնարկը և ուղենիշը։

«Ուզում եմ անդրադառնալ վերջին օրերին քաղաքական խմբակցության առաջ մղած գլխավոր թեզին՝ եկեք փոխենք մթնոլորտը, եկեք լիեննք կառուցողական, եկեք վերջ տանք ատելության խոսքին։ Դուք ձեր ասածների մեջ անկեղծ չեք։ Հերթական անգամ ասում եք մեկ բան, անում եք մեկ ուրիշ բան։

Այն պահին, երբ որ այս ամբիոնից նման կոչեր և հայտարարություններ եք անում, զուգահեռ շարունակվում են հետապնդումները մեր քաղաքական թիմի ներկայացուցիչների նկատմամբ, շարունակվում են հետապնդումները մեր ընկերների նկատմամբ, նրանք շարունակում են գտնվել կալանքի տակ։ Նաև հստակ վերջին օրերին քայլեր են ձեռնարկվում այն մարդկանց նկատմամբ, նաև բիզնես ներկայացուցիչների նկատմամբ, ովքեր համարձակվել են չքվեարկել ձեզ և ունենալ այլ քաղաքական հայացքներ։

Պատգամավորիներից մեկն այս ամբիոնից ասաց Ազգային ժողովի ամբիոնը սրբատեղի է, էդ ո՞ր օրվանից է Ազգային ժողովի ամբոնը դարձել սրբատեղի։ Ինձ համար սրբատեղի է Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին, որ ձեր իշխանության օրոք մնաց թուրքին, ինձ համար սրբատեղի է Դադիվանքը, որ այսօր թուրքի հսկողության տակ է։ Ինձ համար այս ամբիոնը սրբատեղի չէ։ Այս ամբիոնը ինձ համար դիմակներ պատռելու, ՀՀ քաղաքացիներին իրականությունը ասելու և չստացված հարցերի պատասխանը ստանալու ամբիոն է»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել