Ֆրանսիան և Հունաստանը խոստացել են օդանավեր ուղարկել Թուրքիային՝ հրդեհների համար, սակայն չեն ուղարկել․ Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ասել է, թե Ֆրանսիան և Հունաստանը խոստացել են օդանավեր ուղարկել Թուրքիայում անտառային հրդեհների դեմ պայքարելու համար, բայց հետո վերանայել են որոշումը:

Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։

«Թուրքիան, իհարկե, ընդունում է այլ երկրների առաջարկած օգնությունը: Ֆրանսիան խոստացավ, հետո չեղարկեց առաջարկը, Հունաստանը խոստացավ, հետո հաղորդեց, որ իրենց մոտ էլ կան հրդեհներ»,- ասել է Չավուշօղլուն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել