Վարորդը զրկված չի եղել արագութունը սահմանափակող նշանը նկատելու հնարավորությունից

Վ.Գրիգորյանը հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության` 12.06.2012թ. թիվ 1200112761 որոշումը վերացնելու պահանջի մասին:

Ինչպես հաղորդում է Դատական տեղեկատվական համակարգը, Հայցվորը ՀՀ վարչական դատարան ներկայացված հայցադիմումով հայտնել է, որ 12.08.2012թ. ՀՀ ճանապարհային ոստիկանության պլանավորման, հաշվառման և վերլուծության բաժնի տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետի կողմից որոշում է կայացվել իրեն տուգանել 30.000 ՀՀ դրամ՝ ՀՀ ՎԻՎ օրենսգրքի 124.4-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավախախտում կատարելու համար։

Տեսանկարահանման սարքը տեղադրված է Ռուբինյաց փողոցի վրա։ Մինչև տեսանկարահանման սարքը տեղադրված է եղել արագությանը սահմանափակող նշան, ըստ որի` նշված փողոցում թույլատրելի արագություն է համարվում 40 կմ/ժ արագությունը։ Սակայն համապատասխան նշանը տեղադրված է եղել ոչ բավարարար տեսանելի վայրում, իսկ այժմ այդ նշանն ընդհանրապես գոյություն չունի։ Նշված փողոցում այժմ 80 կմ/ ժամ արագությունը Ռուբինյանց փողոցում համարվում է թույլատրելի։

Օրենքով սահմանված կարգով վերադասության կարգով բողոքարկել է նշված որոշումը և 31.07.2012թ. կայացվել է որոշում թիվ 1200114055 որոշումն անփոփոխ և վարչական բողոքն առանց բավարարման թողնելու մասին, որը ստացել է 10.08.2012թ.։ 31.07.2012թ. որոշմամբ ճանապարհային ոստիկանությունը ամրագրել է, որ 29.05.2012թ. ըստ Երևանի քաղաքապետարանի կողմից տրամադրված տեղեկանքի` Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցում կատարվել են սանիտարական ծառահատման աշխատանքներ և ճանապարհային երթևեկության խախտում թույլ տալու օրը՝ 02.06.2012թ., արդեն իսկ վերացված է եղել տեսանելիության հետ կապված խնդիրը, իսկ այդ ճանապարհային նշանը ժամանակավորոպես հանվել է 19.06.2012թ.։

Դատարանի գնահատմամբ ՃԵԿՀ բաժնի պետ Դ. Դանիելյանի 08.11.2012թ. տեղեկանքի համաձայն` Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցի թիվ 9 շենքի հարակից հատվածում 3.24 (40կմ/ժ) «Առավելագույն արագության սահմանափակում» ճանապարհային նշանը տեղադրվել է 10.09.2010 թվականին Ռուբինյանց փողոցի շենքերի բնակիչների կողմից Երևանի քաղաքապետին հասցեագրված դիմումի համաձայն։ 2012 թվականի հունիսի 19-ին վերը նշված նշանը վերանորոգման նպատակով ապամոնտաժվել է։Այսինքն, տվյալ դեպքում հայցվորը զրկված չի եղել արագութունը սահմանափակող նշանը նկատելու հնարավորությունից, քանի որ գործի դատաքննությամբ հետազոտված վերը նշված գրություններից ակնհայտ է, որ արարքի կատարման պահի դրությամբ (01.06.2012 թվականի ժամը 14։01-ը) նշանի տեսանելիության կանոնները պահպանված են եղել։

Ուստի դատարանը վճռեց հայցը մերժել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել