«Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները եկել են համաձայնության, թե ով է լինելու ԱԺ ընդդիմադիր փոխնախագահը

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները արդեն եկել են համաձայնության, թե ով է լինելու ԱԺ փոխնախագահը ընդդիմության կողմից: Այս մասին հայտարարել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքից պատգամավոր ընտրված Իշխան Սաղաթելյանը:

«Մենք «Պատիվ ունեմ» դաշինքի հետ ունենք արդեն վերջնական պայմանավորվածություն և ընդդիմադիր խմբակցությունները հանդես կգան մեկ միասնական թեկնածուով: Անուն չեմ ասում, երկուշաբթի կհրապարակենք»,-ասաց նա:

Անդրադառնալով քաղաքական զարգացումներին, Իշխան Սաղաթելյանն ասաց. «Հաջորդ ընտրությունը ևս լինելու է արտահերթ, որովհետև չի կարող պատերազմում պարտված, մեր ժողովրդին ու պետության այսքան դժբխտություն վերած մարդիկ շարունակեն իշխել, դա հնարավոր չի»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել