Ալիևի այսօրվա սպառնալիքները պետք է կոշտ արձագանքի արժանանան. Էդմոն Մարուքյան

Ալիևի այսօրվա սպառնալիքները պետք է կոշտ արձագանքի արժանանան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է 7-րդ գումարման ԱԺ-ի «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Մենք պետք է մեր ունեցած բոլոր ներքին հակասությունները մի կողմ դնենք ու պայքարենք ընդդեմ թշնամու՝ մեր մարտահրավերների լուծման համար:

Համերաշխություն երկրի ներսում, անհանդուրժողականություն ընդդեմ արտաքին թշնամու. այլ տարբերակ չկա»,-նշել է նա:

Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանի նախագահը կրկին խոսել է նաև իր «տարածքային պահանջների մասին»։

«Հիմա Հայաստանում ասում են, որ Իլհամ Ալիևը տարածքային պահանջներ է ներկայացնում: Եթե կա Արևելյան Զանգեզուր, ուրեմն կա նաև Արևմտյան Զանգեզուր: Այո, Արևմտյան Զանգեզուրը մեր պապերի ու նախապապերի հողն է: Ես ասել եմ, որ մենք պետք է վերադառնանք և վերադառնում ենք այնտեղ…Ոչ ոք չի կարող կանգնեցնել մեզ:

Մենք հաստատ կվերադառնանք, քանի որ այլ տարբերակ չկա: Այժմ, բոլոր հաղորդակցությունները բացելուց հետո, մենք, իհարկե, կվերադառնանք, և ադրբեջանական բնակչությունը կվերադառնա իրենց պապական հողերը: Նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության մեջ նշվում է, որ բոլոր փախստականները պետք է վերադառնան իրենց հայրենիք: Մեր հայրենի երկիրը Զանգեզուրն է, մեր հայրենի երկիրը՝ Գոյչա (Սևան), Իրևան (Երևան): Մենք, իհարկե, կվերադառնանք»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել