Ներքուստ պարոն Վարդևանյանը ևս համոզված է, որ այդ անձը պետք է չձերբակալվեր․ Սևակ Հովհաննիսյան

Սահմանադրական դատարանում հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքների վիճարկման դիմումների քննության ժամանակ այսօր՝ հուլիսի 12-ին, Դատախազության ներկայացուցիչ Սևակ Հովհաննիսյանն ասաց․

«Այս իրավախախտման համատեքստում խոսվեց մի դեպքի մասին, որտեղ բավականին հետաքրքիր իրավիճակի ենք հանդիպում։ Խոսքը վերաբերում է Սյունիքի մարզպետի ներկայությամբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համակիրը վնասում է «Հայաստան դաշինքի պաստառը և ավելացվել, որ չնայած այդ դեպքում անմիջապես տեղեկացվել է Դատախազությանը, սակայն որևէ հայտարարություն կամ հարկադրանքի միջոցի կիրառման վերաբերյալ տեղեկություն չի եղել։ Իսկ բանավոր խոսքում պարոն Վարդևանյանը նշեց, որ առ այսօր այդ անձը ձերբակալված չէ։

Արտաքուստ շատ մեծ համոզվածությամբ պնդումը, որ այդ անձը պետք է ձերբակալվեր, իրականության մեջ մի փոքր տեղին չէ, որովհետև, ըստ էության, մենք գործ ունենք Քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հետ, որը իր էությամբ մասնավոր մեղադրանքի գործ է, և վստահ եմ, որ ներքուստ պարոն Վարդևանյանը ևս համոզված է, որ այդ անձը պետք է չձերբակալվեր և վստահ եմ, որ եթե ձերբակալվելու պարագայում պարոն Վարդևանյանը ներկայացներ այդ անձի շահերը դատարանում, նույն համոզմունքով պնդելու էր, որ ձերբակալումը իրավաչափ չէ»։

Մանրամասները՝ տեսանյութում

Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքները վիճարկում են «Հայաստան», «Պատիվ ունեմ», «Զարթոնք» և «Հայոց Հայրենիք» կուսակցությունները: Նրանց դիմումները քննարկվում են մեկ միավորված գործի շրջանակներում:

Գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանը: Պատասխանող կողմ հանդես է գալիս ԿԸՀ-ն՝ որպես ընտրությունների արդյունքներն արձանագրող մարմին: Հարակից պատասխանողներ են ՀՀ դատախազությունը, ոստիկանությունը և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել