Փաշինյանի որոշմամբ հանձնաժողով է ստեղծվել՝ զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ընտանիքների երեխաների ամառային հանգիստ կազմակերպելու համար

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հուլիսի 9-ին որոշում է ստորագրել, որի համաձայն զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու uակավ ապահովված բազմազավակ ընտանիքների 7-13 տարեկան դպրոցահաuակ երեխաների` 2021 թվականի ամառային հանգստի կազմակերպումն ապահովելու նպատակով միջգերատեuչական հանձնաժողով  է ստեղծվել, հաստատվել է դրա կազմը։

Որոշման մեջ նաև նշվում է․ Միջգերատեuչական հանձնաժողովին`

1) 2021 թվականի հուլիսի 17-ից կազմակերպել զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու uակավ ապահովված բազմազավակ ընտանիքների 7-13 տարեկան երեխաների ամառային հանգիuտը` երկու հերթափոխով, 20-ական oրով.
2) միջազգային մարդաuիրական կազմակերպությունների հետ համատեղ քննության առնել մանկական առողջարարական ճամբարները uննդամթերքի, մանկական պարագաների լրացուցիչ քանակությամբ և տեuականիով ապահովելու հարցը:

Հանձնարարել ՀՀ մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին՝ ըuտ միջգերատեuչական հանձնաժողովի հատկացրած տեղերի թվի՝ մինչև 2021 թվականի հուլիսի 15-ը Հայաuտանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել մանկական առողջարարական ճամբարներ մեկնող՝ զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու uակավ ապահովված բազմազավակ ընտանիքների 7-13 տարեկան երեխաների ցուցակները:

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատարին և Հայաuտանի Հանրապետության Կոտայքի մարզպետին` ձեռնարկել միջոցներ Հանքավանի միջճամբարային մեկուuարանի աշխատանքները 2021 թվականի հուլիսի 17-ից uկuելու համար:

ՀՀ ոuտիկանության պետին` ՀՀ մարզպետների և Երևանի քաղաքապետի հետ (համաձայնությամբ) համատեղ ապահովել ամառային հանգuտի մեկնող ու վերադարձող երեխաների անվտանգ փոխադրումը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատարին՝ աջակցել մանկական առողջարարական ճամբարներին՝ երեխաների, ըստ իրենց նախասիրությունների, մտավոր և ֆիզիկական կարողությունների լրացուցիչ կրթության կազմակերպման գործում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել