Գործարկվել են Սարալանջը ոռոգելու համար տեղադրված 2 նոր պոմպերը․ Հակոբ Կարապետյան

Սարալանջը ոռոգելու համար տեղադրված 2 նոր պոմպերը գործարկվել են:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ կարապետյանը։

«Սա նշանակում է, որ քաղաքի կենտրոնը հյուսիսից պսակող լանջը՝ «Հաղթանակ» զբոսայգուց մինչեւ Մյասնիկյան պողոտա, կանաչապատելու մեր ծրագրի իրագործմանն ընդառաջ խոշոր քայլ արվեց:

Բացի դրանից, քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի և «Հաղթանակ» զբոսայգու վարձակալի միջոցներով զբոսայգու լիճը սնուցող խցանված ջրատարը մաքրվել և բացվել է, լիճը լցվել է մաքուր ջրով»,- գրել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել