Գլխավոր դատախազը պարտավոր է դիմել ԿԸՀ-ին․ փաստաբան

Համաձայն «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 5-րդ մասի՝ պատգամավորի թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում կարող է իրականացվել բացառապես ԿԸՀ համաձայնությամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել փաստաբան Ռոբերտ Հայրապետյանը։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը հանդիսանում է «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու, ապա ՀՀ գլխավոր դատախազը պարտավոր է դիմել ԿԸՀ-ին, եթե Ա․ Առուշանյանին քրեական հետապնդման ենթարկելու անհագուրդ նպատակ կա։

Օրինականության սկզբունքի հետ առնչություն չունեցող, շինծու և անհիմն գործողությունները, որոնք բացառապես քաղաքական հետապնդման դրսևորում են, չեն կարող իրականացվել, եթե չկա ԿԸՀ որոշում»,-նշել է նա։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել