Անհայտ անձինք գնդակահարել և սպանել են Հայիթիի նախագահ Ժովենել Մոիսին` վերջինիս անձնական նստավայրում: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Կլոդ Ժոզեֆը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Կառավարության ղեկավարը հայտնել է, որ անհայտ անձանց խումբը գիշերը հարձակվել է պետության 53-ամյա ղեկավարի նստավայրի վրա:
Նրանք մահացու հրազենային վնասվածք են հասցրել Մոիսին, բայց այդ վիրավորում էր ստացել առաջին տիկինը: Նշվում է, որ հարձակվողներից ոմանք խոսում էին իսպաներեն և անգլերեն:
Ավելի ուշ հաղորդվեց, որ Ժովենել Մոիսիի կինը մահացել է հիվանդանոցում՝ ստացված վնասվածքներից։
Թարմացում․
Առաջին տիկնոջ մահանալու վեարբերյալ լուրերը հերքվեցին։ Հուլիսի 15-ին Հայիթիի նախագահ Ժովենել Մոիզի այրին՝ Մարտին Մոիզը, հոսպիտալից լուսանկար է հրապարակել, որտեղ տեղափոխվել է երկրի նախագահի նստավայրի վրա հարձակման ժամանակ վնասվածք ստանալուց հետո, այս մասին հաղորդեց ՏԱՍՍ-ը:
«Շնորհակալություն պահապան հրեշտակների թիմին, ովքեր օգնեցին ինձ վերապրել այս սարսափելի ժամանակները: Նրանց բարիության եւ հոգատարության շնորհիվ ես կարողացա ապաքինվել: Մինչ այժմ չեմ հավատում, որ ամուսինս գնաց՝ վերջին խոսքերը չասելով, այս ցավը երբեք չի անցնի»,-գրել է Մոիզը:
Արդեն հունիսի 16-ին Հայիթիի սպանված նախագահ Ժովենել Մոիզիի այրին՝ Մարտինա Մոիզին, դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին էլ հայտարարել է «Հայիթի 24» պորտալը, գրում է Известия-ն: