Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը հուլիսի 6-ին որոշում է ստորագրել, որով Վերաքննիչ քրեական դատարանի նախագահի թեկնածու է առաջարկել։
Որոշման մեջ ասվում է․
«2021 թվականի հուլիսի 6-ին, դռնփակ նիստում, քննարկելով Վերաքննիչ քրեական դատարանի նախագահի պաշտոնի թափուր տեղում թեկնածություն առաջարկելու վերաբերյալ հարցը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 130-րդ, 121-րդ և 117-րդ հոդվածներով` Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է․
Հանրապետության նախագահին առաջարկել Տիգրան Վազգենի Սահակյանի թեկնածությունը՝ Վերաքննիչ քրեական դատարանի նախագահի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար»։
Իրավաբան.net-ը ձեզ է ներկայացնում դատավորի կենսագրությունը։
Տիգրան Սահակյանը ծնվել է 1957 թվականին Երևան քաղաքում։
Կրթություն
1987 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։
Աշխատանքային փորձ
1981 թվականից 1982 թվականն աշխատել է ՀՀ Գերագույն դատարանում՝ որպես ավագ տեսուչ:
1982 թվականից մինչև 1990 թվականն աշխատել է ՀՀ Գերագույն դատարանի պատասխանատու քարտուղարի պաշտոնում։
1990 թվականից մինչև 1991 թվականն աշխատել է ՀՀ Գերագույն դատարանի խորհրդատու։
1991 թվականին եղել է ՀՀ Գերագույն դատարանի ավագ խորհրդատու։
1991 թվականից մինչև 1996 թվականն աշխատել է Սպանդարյան շրջանի դատավոր։
1996 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է Սպանդարյան շրջանի դատարանի նախագահի պաշտոնում։
1999 թվականից մինչև 2000 թվականն եղել է Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահ։
2000 թվականից մինչև 2006 թվականն աշխատել է ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի նախագահի պաշտոնում։
2006 թվականից մինչև 2008 թվականը զբաղեցրել է ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի պաշտոնը։
2008 թվականից մինչև 2016 թվականը զբաղեցրել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահի պաշտոնը:
2016 թվականի փետրվարի 19-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:
Այլ տեղեկություններ
2011 թվականի սեպտեմբերի 3-ին ՀՀ Նախագահի կողմից պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով:
Լուսանկարում՝ Տիգրան Սահակյանը