Հայաստանի սահմաններով թմրանյութերի տեղափոխման կանխումը ՊԵԿ առաջնահերթություններից է

Թմրամիջոցների չարաշահման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրվա առթիվ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն մասնակցել է Միավորված ազգերի կազմակերպության թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի Միջին Ասիայի տարածաշրջանային գրասենյակի կազմակերպած առցանց ասուլիսին։

Այս մասին տեղեկանում ենք Պետական եկամուտների կոմիտեից:

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության իրավապահ համագործակցության և տեղեկությունների վերլուծության բաժնի պետն անդրադարձել է թմրամիջոցների տարածման համաշխարհային խնդրին և դրա դեմ պայքարին: Նա ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները ձեռնարկում են հնարավոր բոլոր միջոցները՝ Հայաստանի սահմաններով թմրանյութերի ապօրինի հոսքը կանխելու ուղղությամբ՝ որպես օրինակ ներկայացնելով ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից 351 կգ քաշով հերոինի հայտնաբերումը 2021թ․-ին:

Առցանց ասուլիսին ներկայացվել է նաև ՄԱԿ-ի՝ 2021 թվականի Թմրամիջոցների տարեկան զեկույցը, որում ամփոփված է այս բնագավառում աշխարհում տիրող իրավիճակի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել