Ռուսական նավերն ու օդուժը զորավարժություններ են անցկացրել Միջերկրական ծովում

ՌԴ ռազմածովային նավատորմի նավերը Միջերկրական ծովում զորավարժությունների ժամանակ անցկացրել են հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) ուժերի վարժանք և հետ մղել պայմանական հակառակորդի գրոհը, իսկ ՄիԳ-31Կ կործանիչները և Տու-22Մ3 հեռահար ռմբակոծիչները հրթիռների «Էլեկտրոնային արձակումներ» են կատարել Սու-35 և Սու-34 կործանիչների ուղեկցությամբ:

Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»։

«Համատեղ վարժանքների շրջանակներում ՄիԳ-31Կ ինքնաթիռների անձնակազմերը, որոնք հնարավորություն ունեն կիրառել «Կինժալ» համալիրի կազմից նորագույն գերձայնային հրթիռները, և Տու-22Մ3 հեռահար ռմբակոծիչները թռիչքների հերթական վարժանքներն են կատարել Միջերկրական ծովի արեւելյան մասում, որոնց ընթացքում իրագործել են ծովային գոտում օդային տարածության յուրացման առաջադրանքները»,-ասել են ռազմական գերատեսչությունում:

Վարժանքների շրջանակներում ՄիԳ-31Կ ինքնաթիռները հրթիռների «Էլեկտրոնային արձակումներ» են կատարել պայմանական հակառակորդի ուղղությամբ:

Նաև դժվարին կլիմայական պայմաններում ուսումնավարժական թռիչքների ժամանակ անցկացվում է տեխնիկայի ստուգում, այդ թվում՝ բարձր ջերմաստիճանի պայմաններում, և կատարելագործվում են երկարատև թռիչքները ջրի վրա, հավելել են գերատեսչությունում: Իր հերթին ՌԴ ռազմածովային նավատորմի հինգ նավերի, այդ թվում՝ «Մոսկվա» հրթիռային քրեյսերի, «Ադմիրալ Էսսեն» եւ Ադմիրալ Մակարով» ֆրեգատների անձնակազմերը հետ են մղել պայմանական հակառակորդի գրոհը եւ անցկացրել ՀՕՊ-ի ուժերի վարժանք:

Պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ հատուկ ուշադրություն է դարձվել «պայմանական հակառակորդի ինքնաթիռներին, ուղղաթիռներին և անօդաչու թռչող սարքերին հակազդմանը»: «Ուսումնավարժական թռիչքների ընթացքում ինքնաթիռների անձնակազմերը ձեռք կբերեն նոր աշխարհագրական շրջաններում ուսումնական առաջադրանքների մշակման գործնական հմտություններ»,-հաղորդել են ՌԴ պաշտպանության նախարարությունում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել