Ադրբեջանի ՊՆ Զաքիր Հասանովը հայկական Շուշիի օկուպացիայի գործողությունների մասին մանրամասներ է հայտնել

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը խոստովանել է, որ ադրբեջանցի սպայի և, ընդհանուր առմամբ, բանակի մարտական պատրաստության հարցում մեծ դեր է խաղում Թուրքիայի զինված ուժերը։

Այդ մասին նա ասել է Real TV հեռուստաալիքին տված հարցազրույցում: Նա խոսել է նաև ադրբեջանական բանակի գործողությունների մասին՝ Շուշիում։ Նա խոստովանել է, որ այս գործողության շատ մանրամասներ դեռ գաղտնի են:

«Ադրբեջանի նախագահը մի քանի լուրջ հանձնարարականներ է տվել Շուշիի գործողությունը կազմակերպելու համար: Երկրի ղեկավարը հատուկ հանձնարարել է, որ գործողությունը պլանավորելիս և իրականացնելիս անհրաժեշտ է հաշվի առնել, որ Շուշին մեր մշակութային կենտրոնն է: Այստեղ մենք մի քանի դժվարություն ունեցանք: Դա պայմանավորված էր նրանով, որ մենք չէինք կարող ակտիվորեն օգտագործել հրետանին»,-ասել է նա։

Հասանովը խոսել է նաև իրենց համար եղանակի մասին․ «Եղանակը նույնպես ամպոտ էր այդ օրը, ուստի գործողության ընթացքում մենք չէինք կարող օգտագործել անօդաչու թռչող սարքեր: Դժվարություններ կային նույնիսկ հետախուզություն իրականացնելու հետ կապված: Միևնույն ժամանակ, մենք չենք օգտագործել մեր ինքնաթիռներն ու ուղղաթիռները », – ասել է Ադրբեջանի ՊՆ-ն։

Հասանովը հայտնել է, որ իրենց ԶՈՒ-ն ճանապարհ են հարթել, ինչը անակնկալի է բերել հայերին, քանի որ հարձակումն այլ ուղղությամբ են սպասելիս եղել և ուժերն այլ տեղ կենտրոնացրել։

«Բացի այդ, հետախուզական ստորաբաժանումներն ու մեր էլիտար հատուկ ջոկատայինները գործողություններ են իրականացրել Շուշիում »,-ասել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել