Մեղադրվում են պետական ունեցվածքի յուրացման և վատման մեջ

Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Յուրի Ա.-ի և Վալերիա Ք.-ի դեմ հարուցված քրեական գործը:

Ինչպես հաղորդում է դատական տեղեկատվական համակարգը, Յուրի Ա.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2007թ. մինչև 2008թ. ընկած ժամանակահատվածում աշխատելով որպես Երևանի քաղաքապետարանի ենթակայության ներքո գտնվող «Թիվ 5-րդ բուժսանմասի» տնօրեն, շահադիտական և անձնական դրդումներից ելնելով կատարել է պետական ունեցվածքի առանձնապես խոշոր չափերի`10.221.001 ՀՀ դրամի յուրացում և վատնում: Իսկ Վալերիա Ք.- ը` 3.261.6 դրամի յուրացում և վատնում:

Գործով երկու մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել