Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից հայտնում են․
«Հարգելի քաղաքացիներ,
Հայտնում ենք, որ ԵԱՏՄ համագործակցության շրջանակներում առաջարկվում է Հայաստանի Հանրապետության տարածքում կազմակերպել ավիացիոն մասերի արտադրատեսակների արտադրություն:
Այն կազմակերպությունները, որոնք հետաքրքրված են այս առաջարկով կարող են դիմել Քաղաքացիական ավիացիայի կոմիտե հետևյալ հեռախոսահամարով՝ 060 434 220, Թռիչքային պիտանիության վարչության պետ Կարեն Գյուրջյանին մինչև սույն թվականի հունիսի 17-ը»: