ԵՊՀ–ն կտրականապես դեմ է Աբովյան 52 հասցեում գտնվող գույքի օտարմանը

Երևանի պետական համալսարանի տարածած հայտարարությունից տեղեկանում ենք.

«Երեկ մամուլում տարածվեց ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի մի հարցման պատասխան, որով Կոմիտեն տեղեկացնում էր, որ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի՝ Աբովյան 52 հասցեում գտնվող գույքի (ավտոկայանատեղի, 197.27 մ2) օտարման վերաբերյալ ունեն առաջարկ, որը քննարկում են շահագրգիռ կողմերի հետ։

Հայտարարում ենք, որ որպես շահագրգիռ կողմի՝ Երևանի պետական համալսարանի հետ ներկա առաջարկը չի քննարկվել, և Երևանի պետական համալսարանը կտրականապես դեմ է նշված գույքի օտարմանը։

Նշենք, որ Երևանի պետական համալսարանը նախկինում երկու անգամ արդեն մերժել է նշված գույքի օտարման վերաբերյալ առաջարկությունները»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել