Չեմ ուզում խոսել այսօրվա իշխանության մասին, այնտեղ իսան չկա. Ռոբերտ Քոչարյան

«Այսօր չեմ ուզում խոսել այսօրվա իշխանության մասին, իրենք պրծված են, ժողովրդական բառով ասեմ՝ այնտեղ իսան չկա»,-այս մասին Աբովյանում քարոզարշավի ժամանակ ասաց Ռոբերտ Քոչարյանը:

2-րդ նախագահի խոսքով՝ իրենք գալիս են խաղաղություն հաստատատելու համար, կայունություն, հանգստություն բերելու համար:

«Հնարավոր չի ստեղծագործել, արարել նման մթնոլորտում, բայց կան ուժեր, որոնք հենց այս մթնոլորտում են իրենց ձկան պես զգում ջրում: Իրենք այս վիճակը ստեղծում են, այս վիճակից հաճույք են ստանում և համոզված եմ այս վիճակից նաև շահույթ են ստանում»,-նշեց նա:

Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ չեն լինի աշխատատեղեր, եթե չլինեն ներդրումներ, ներդրումներ չեն լինելու, եթե այսպիսի տնտեսական քաղաքականություն վարվի, երկրի ներսում լինի լարված և եթե ներդնողների նկատմամբ չլինի հարգալից վերաբերմունք:

«Այս իշխանությունը չի հարգում ոչ մեկին, ո՛չ նրանց , որ ուզում են աշխատատեղ ստեղծել, ո՛չ էլ նրանց, ովքեր այդ աշխատատեղում աշխատում են»,-ասաց նա:

ՀՀ 2-րդ նախագահի խոսքով՝ իրենք իերնց առաջարկել են ժողովրդին. «Տվեք ձեր վստահության քվեն և պահանջեք մեզնից»:

 

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել