Air Arabia ավիաընկերությունը Շարմ Էլ Շեյխ- Երևան-Շարմ Էլ Շեյխ երթուղով չվերթեր կիրականացնի

Air Arabia ավիաընկերությունը սույն թվականի հունիսի 25-ից կմեկնարկի Շարմ Էլ Շեյխ -Երևան-Շարմ Էլ Շեյխ երթուղով չվերթեր: Այս մասին հայտնում են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից։

Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր ուրբաթ օր:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք դիմել ավիաընկերությանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել