Ոստիկանությունը հայտնաբերել և առգրավել է ձայնագազային ատրճանակ

Ստեփան Բ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Երևան քաղաքի Նորք-Մարաշ 17 փողոցի ամայի տարածքից գտել և իր տաբատի գոտկատեղում ապօրինի կերպով կրել է 9 մմ տրամաչափի «5007» համարի «Տ*WESSON*CORMANI» տեսակի ձայնագազային ատրճանակ, որը հայտնաբերվել և առգրավվել է նրան` 13.04.2013թ.-ին ժամը 17:30-ին Ոստիկանության Երևան քաղաքի վարչություն բերման ենթարկելու և անձնական խուզարկություն կատարելու ժամանակ։

Ինչպես հաղորդում է Դատական տեղեկատվական համակարգը, գործով մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել