Կներկայացվի «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական ծրագիրը

«Պատիվ ունեմ» դաշինքը հայտարարություն է տարածել, որում ասված է.

«Տեղեկացնում ենք, որ այսօր՝ հունիսի 7-ին, ժամը 18:00-ին տեղի է ունենալու «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկը:

Արարողության ժամանակ ներկայացվելու են դաշինքի նախընտրական ծրագիրը՝ իր առանձնահատկություններով, և գիտելիք, փորձ, կամք, խիղճ, երազանք ու պատիվ ունեցող՝ «Պատիվ ունեմ» դաշինքի թիմը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել