Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ քաղաքապետարանի և մասնավոր կազմակերպության համագործակցությամբ փոխարինվում են քաղաքի կանգառասրահները։
«Անցած հանգստյան օրերին նոր կանգառասրահներ են տեղադրվել Տիգրան Մեծ պողոտայի՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարի դիմացի և Աբովյան փողոցի՝ մետրոյի «Երիտասարդական» կայարանի հարակից հատվածներում»,- ասված է հայտարարության մեջ: