Փաշինյանը Աստվածաշնչից հատված մեջբերեց` Սոդոմի ու Գոմորի կործանումը համեմատելով պետական համակարգում կադրային ջարդ անելու հետ

Վարչապետի պաշտոնակատար, Ազգային ժողովի 2021 թվականի արտահերթ ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը գլխավորող Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ընտրությունների պաշտոնական նախընտրական քարոզարշավի առաջին օրը այցելել է Արմավիրի մարզ։

Նա Աստվածաշնչից մի հատված մեջբերեց՝ Սոդոմի և Գոմորի ոչնչացման մասին․

«Երբ Աբրահամի և Աստծո միջև երկխոսություն է տեղի ունենում, ասում է՝ եթե Սոդոմում և Գոմորում 100 արդար լինի, կկործանե՞ս քաղաքը։ Ասում է՝ հանուն 100 արդարի չեմ կործանի այդ քաղաքը։ Ասում է՝ եթե 50 արդար լինի՝ կկործնե՞ս այդ քաղաքը, ասում է՝ հանուն 50 արդարի էլ՝ կգթամ, չեմ կործանի։ Ասում է՝ եթե 10 արդար լինի՝ կկործանե՞ս, ասում է՝ կխնայեմ հանուն 10 արդարի էլ։ Վերջում պարզվում է, որ այդ քաղաքում 3 արդար կա և Աստված այդ 3 արդարներին ասում է՝ դուրս եկեք այդ քաղաքից, որովհետև ես պետք է կործանեմ քաղաքը։

Այո, մենք պետական համակարգը կադրային ջարդ չենք արել, որովհետև համոզված ենք եղել, որ այնտեղ 100 արդար կա։ Մենք դատական համակարգը չենք ավիրել, չենք կործանեմ, որովհետև հավատացած են եղել, որ այնտեղ գոնե 30 արդար դատավոր կա։ Եվ այո, մենք չենք ուզեցել անել կամայականություններ և մենք բոլորին տվել ենք շանս և այո, շատերն այդ շանսը օգտագործել են մեր դեմ, պետության դեմ, բայց ես չեմ փոշմանում այդ ճանապարհի համար, որովհետև մենք ինչ-որ խոստացել, պարտավորվել ենք ժողովրդի առաջ՝ կատարել ենք։

Մենք մաքուր ենք մնացել Աստծո առաջ, մաքուր ենք մնացել ժողովրդի առաջ, պատմության առաջ և մենք ուզում ենք, որ մեր դատը դուք անեք, ժողովուրդղ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել