Կարեն Բեքարյանի բնակարանում կատարված խուզարկությունը ճանաչվեց ապօրինի. փաստաբան

«Ֆեյքի» գործով Կարեն Բեքարյանի բնակարանում կատարված խուզարկությունը ճանաչվեց ապօրինի։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է փաստաբան Գոռ Միքայեյանը։

«Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մ.Հարությունյանը կայացրեց օբյեկտիվ դատական ակտ՝ արձանագրելով, որ առաջին ատյանի դատարանը թույլ է տվել դատական սխալ, կայացրել է անհիմն որոշում և անհիմն է թույլատրել խուզարկել Կարեն Բեքարյանի բնակարանը:

Հերթական ապացույցը, որ հետապնդումը ապօրինի է, ու պատվիրված: Կարեն Բեքարյանի բնակարանում խուզարկություն կատարելը թույլատրելու որոշման հիմքերի ապօրինությունն այնքան ակնհայտ էր, որ խուզարկությունը թույլատրած դատավորը չէր կարող չհասկանալ, որ Կարեն Բեքարյանին ՙՙԳագիկ Սողոմոնյան՚՚-ի հետ կապելու, բնակարանը խուզարկել թույլատրելու ոչ հիմքեր կան, ոչ էլ տրամաբանություն: Չնայած եթե համադրում ենք դեպքերն ու իրադարձությունները, վերհիշում ենք հենց այս գործով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի զանգի մասին /մամուլը բուռն քննարկում էր դեռևս փետրվարի 20-ից/, և էլի շատ հանգամանքներ, ակնհայտ է, որ գործ ունենք պատվիրված հետապնդման հետ, իսկ այդ դեպքում արդեն գործի հանգամանքները հասկանալու ու օբյեկտիվ արդարադատություն իրականացնելու իրական դատավորի առաքելությունը որոշ դատավորների համար մղվումա երկրորդ պլան»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել